![]() |
Հայաստան | Ընտրել տարածաշրջան…
|
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
Սակագնային փաթեթներ | Ծառայություններ | Աշխարհագրություն | Զեղչեր և բոնուսներ | Որտեղ գնել, վճարել | Նորություններ |
|
Լիցքավորել «Beeline» հաշիվը շատ հեշտ է:
Կատարեք վճարումներ «ԱրմենՏել» ՓԲԸ («Beeline» ապրանքանիշ ) բջջային և ֆիքսված հեռախոսակապի հեռախոսահամարների համար` MasterCard բանկային քարտի կամ Tandem և ArCa վճարային համակարգերի վիրտուալ քարտերի միջոցով:
Բացեք ծառայության էջը. կայքէջի վերևի մասում տեղադրված է «Օնլայն վճարում» ծառայության նշանը և հղումը:
Վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ է նշել վճարում ստացողի հեռախոսահամարը` 9-նիշ ֆորմատով, առանց միջակայքերի և որևէ այլ սիմվոլների, վճարման գումարը (դրամով) և բանկային քարտի տվյալները /ռեկվիզիտները:
Վճարումը հնարավոր է իրականացնել MasterCard բանկային քարտի կամ Tandem և ArCa վճարային համակարգերի վիրտուալ քարտերի միջոցով: Դուք կարող եք վճարել ոչ միայն Ձեր, այլև Ձեր բարեկամների և ընկերների հաշիվները:
Տվյալները լրացնելու ժամանակ եղեք ուշադիր: Գումարն անմիջապես փոխանցվում է նշված բաժանորդի հաշվեկշռին:
Դրամական միջոցներն անցկացվում են վճարումն ստացողի հաշվին` առանց միջնորդավճարի: Վճարման նվազագույն գումարը 100 դրամ է , առավելագույնը` 100 000 դրամ: Վճարումը հնարավոր է իրականացնել միայն չարգելափակված հեռախոսահամարների համար:
Նախքան վճարում կատարելը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Օնլայն վճարում» ծառայության տրամադրման կարգին, այնուհետև կատարել վճարումը:
«Բալանսի փոխանցումը» նախատեսված է «Beeline» բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար և հնարավորություն է տալիս բջջայինի հաշվից գումար փոխանցել «Beeline» ֆիքսված, կանխավճարային և հետվճարային բջջային ցանցերի ցանկացած բաժանորդի:
«Վճարման ունիվերսալ քարտ»-ը հնարավորություն է ընձեռում «Beeline» բջջային և ֆիքսված ցանցի բոլոր բաժանորդներին իրենց հեռախոսից ցանկացած «Beeline» հաշվի վճարում կատարել լիցքավորման քարտերի միջոցով:
Կանխիկ վճարումների, լիցքավորման քարտերի վավերականության ժամկետները (scratch-card)Նշված միջակայքից գումարով վճարումն ակտիվացնելու դեպքում հիմնական հաշվեկշռի վավերականության ժամկետն ավելանում է համաձայն բերված աղյուսակի.
Կանխիկ վճարումների համար
100 - ից 399 - 3 օր
400 - ից 699 - 7 օր
700 - ից 999 - 12 օր
1000 - ից 2499 - 20 օր
2500 - ից 4999 - 50 օր
5000 - ից 9999 - 110 օր
10000 - ից 19999 - 260 օր
20000 և ավելի - 520 օր
Վճարման ժամկետի սպառման, ինչպես նաև զրոյական հաշվեկշռի դեպկում բաժանորդը հայտնվում է «Կենդանի զրո» կարգավիճակում: «Կենդանի զրո» կարգավիճակում 90 օրից ավել գտնվելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, բաժանորդի քարտը կասեցվում է:
Beeline գրասենյակներում Ընտրեք Ձեզ հարմար մոտակա Beeline գրասենյակի հասցեն և այցելեք: Beeline գրասենյակներում Դուք կարող եք նաև վերցնել հաշվի վերծանումը, միացնել կամ անջատել ծառայությունները, փոխարինել SIM քարտը:
Ռոումինգում Դուք կարող եք լիցքավորել հաշվեկշիռը բանկոմատների միջոցով և Beeline վերալիցքավորման քարտի օգնությամբ:
Ռոումինգում Դուք կարող եք լիցքավորել հաշվեկշիռը նաև բանկոմատների միջոցով: (Ծառայությունը հասանելի է դեռևս միայն Ռուսաստանում (Մոսկվա և Մոսկվայի տարածաշրջաններ)): Բանկոմատների հասցեների ցանկին կարող եք տեղեկանալ մեր կայքի միջոցով:
Ռումինգում զանգը դեպի սպասարկման ծառայություն տարիֆիկացվում է որպես դեպի Հայաստան կատարվող միջազգային զանգ: |
Լրացուցիչ ծառայություններ
|
||||||||
|
|
|
|
|
Ծառայությունները մատուցվում են "ԱրմենՏել" ՓԲԸ կողմից: |
Հետադարձ կապ` |