![]() |
Հայաստան | Ընտրել տարածաշրջան…
|
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
Սակագնային փաթեթներ | Ծառայություններ | Աշխարհագրություն | Զեղչեր և բոնուսներ | Որտեղ գնել, վճարել | Նորություններ |
Մեկնելուց առաջ…Համոզվե՛ք, որ Ձեր հեռախոսի ռոումինգ
ծառայությունը միացված է:
Որոշ բջջային ցանցերի հաճախականության դիապազոնը տարբերվում է Beeline-ի ցանցի հաճախականության դիապազոնից: Համոզվեք, որ Ձեր հեռախոսն ունի Ձեր կողմից ընտրված «հյուրընկալող» ցանցի հաճախականությունն ընդունելու հնարավորություն:
Ուշադրությու՛ն դարձրեք. ռոումինգում բոլոր խոսակցությունները վճարովի են, եթե անգամ Ձեզ զանգահարում են Beeline-ի հեռախոսահամարներից: Ձեզ զանգահարող բաժանորդի զանգը հաշվարկվում է որպես դեպի Beeline բջջային ցանց կատարված զանգ` համաձայն իր սակագնային փաթեթի ներցանցային ելքային զանգի սակագնի:
Գրանցում նոր ցանցումԱյլ երկիր ժամանելիս` պարզապես միացրեք հեռախոսը - այն ինքնուրույն կգրանցվի այն բջջային ցանցում, որի ազդանշանն ավելի ուժեղ է: Հեռախոսի էկրանին կհայտնվի տեղական օպերատորի կոդը կամ ցանցի անվանումը: Եթե դա տեղի չի ունեցել, փորձեք ընտրել ցանցը ձեռքով` հեռախոսի մենյուի միջոցով (տե'ս հեռախոսի շահագործման հրահանգը):
Համար հավաքելու կարգը արտասահմանումՄեկնելուց առաջ ընկերներին և մտերիմներին տեղեկացրեք, որ այլ երկրներում ու քաղաքներում Ձեր բջջային հեռախոսահամարը մնալու է նույնը, և Ձեզ պետք է զանգահարել այնպես, ինչպես ձեր քաղաքում եղած դեպքում:
Եթե ռոումինգի օգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, դիմեք Beeline-ի բաժանորդների սպասարկման ծառայություն` 0611 կամ +374-8000-0611 հեռախոսահամարներով: Ռումինգում զանգը դեպի սպասարկման ծառայություն տարիֆիկացվում է որպես դեպի Հայաստան կատարվող միջազգային զանգ: |
Այցելեք նաև`
| |||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
Ծառայությունները մատուցվում են "ԱրմենՏել" ՓԲԸ կողմից: |
Հետադարձ կապ` |