Beeline
Իմ մեղեդին        Անձնական գրասենյակ        Օնլայն վճարում        Օնլայն խորհրդատու
Բաժանորդներին
Мой Билайн
Корпоративным клиентам
Помощь
Սակագնային փաթեթներ
Ծառայություններ
Աշխարհագրություն
Զեղչեր և բոնուսներ
Որտեղ գնել, վճարել
Նորություններ

Beeline բջջային հեռախոս Beeline Բոնուս GOLD/VIP քարտեր Նոթբուք կամ նեթբուք տարաժամկետ վճարման պայմանով Nokia բջջային հեռախոսներ Samsung և Sony Ericsson բջջային հեռախոսներ «Հարմարավետ Ռոումինգ»
«Հարմարավետ Ռոումինգ»

 

«Հարմարավետ Ռոումինգ» նոր ծառայությունը Ձեր ճանապարհորդությունները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքիա դարձնում է ավելի հարմարավետ և հանգիստ: «Հարմարավետ Ռոումինգ» ծառայությունն առաջարկում է բացառիկ ցածր սակագներ մուտքային զանգերի համար:

 

 

«Հարմարավետ Ռոումինգ» ծառայություն սահմաններում ռոումինգի սակագներ

 


Ծառայության ակտիվացման վճար 

1000 դրամ

Բաժանորդային վճար

դրամ


Մուտքային զանգեր

69 դրամ/րոպե

Այլ սակագներ Ըստ 6-րդ սակագնային գոտու

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Տարիֆիկացումն ըստ րոպեների:

 

* Ծառայությունը գործում է մինչև 2011թ. մարտի 15-ը: Ծառայության գործողության ժամկետը 7 օր է (8-րդ օրն այն անջատվում է, և անհրաժեշտ է կրկին ակտիվացնել նույն պայմաններով): Ծառայությունը հասանելի է վերոհիշյալ երկրների բոլոր ցանցերում: 
 

Ինչպե՞ս ակտիվացնել ծառայությունը

Անհրաժեշտ է հավաքել

 

 

Ինչպե՞ս ակտիվացնել ռոումինգը, եթե բաժանորդը կանխավճարային համակարգի                           ֆիզիկական անձ է

Ռոումինգը միացնել (ապաարգելափակել) կարելի է`

 

• հավաքելով  հրամանը:

 

Հեռախոսի էկրանին կհայտնվի «Inactive call barring» հաղորդագրությունը:
 
Ռոումինգը անջատել (արգելափակել) կարելի է`


• 
հավաքելով  հրամանը:

 

Հեռախոսի էկրանին կհայտնվի «Call barring activated» հաղորդագրությունը:

 

Ուշադրություն`

Եթե դուք փոխել եք մուտքային զանգերի արգելափակման կոդը, ապա 0000 փոխարեն հավաքեք փոխված կոդը:

 

Ինչպե՞ս ակտիվացնել ռոումինգը, եթե բաժանորդը հետվճարային համակարգի                               ֆիզիկական անձ է

Անհրաժեշտ է`

• ներկայացնել անձնագիր
• ներկայացնել նոտարի կողմից հաստատված լիազորագիր (եթե դիմողը հեռախոսահամարի տերը չէ)
• վճարել հաշվի վրա եղած պարտքը
• լրացնել «Միջազգային ռոումինգ» ծառայության միացման հայտը
• վճարել ծառայության համար նախատեսված երաշխիքային վճար` 30,000 դրամի չափով: 

 

Ինչպե՞ս ակտիվացնել ռոումինգը, եթե բաժանորդն իրավաբանական անձ է

• տվյալ կազմակերպության վստահված անձը ներկայացնում է անձնագիր և նոտարի կողմից հաստատված լիազորագիր
• վճարում է հաշվի վրա եղած պարտքը
• լրացնում է «Միջազգային ռոումինգ» ծառայության միացման հայտը
• վճարում է ծառայության համար նախատեսված երաշխիքային վճար` 15,000 դրամի չափով:

 

Երաշխիքային վճարի չօգտագործված մնացորդը չի վերադարձվում, այլ մնում է բաժանորդի հաշվի վրա` հետագա ծախսերը ծածկելու համար:
 
Մեծ թվով երկրներում ռոումինգը միանում է ավտոմատ կերպով: Ժամանելով երկիր` ուղղակի միացրեք Ձեր հեռախոսը, մի քանի րոպե անց այն ինքնուրույն կգրանցվի այն ցանցում, որի ազդանշանն ավելի ուժեղ է: Հեռախոսի էկրանին կհայտնվի տեղական օպերատորի կոդը կամ ցանցի անվանումը: Եթե դա տեղի չի ունեցել, փորձեք ընտրել ցանցը ձեռքով` հեռախոսի մենյուի միջոցով (տե´ս հեռախոսի շահագործման հրահանգը): Դրանից հետո Դուք կարող եք զանգահարել և զանգեր ընդունել:

 

Միջազգային ռոումինգ ծառայությունն անջատվում է երկու դեպքում`

• երաշխիքային վճարի գումարի սպառման դեպքում, կամ
• բաժանորդի կողմից միջազգային ռոումինգի անջատման համար ազատ ոճով կազմված գրավոր դիմումի դեպքում:
 
Եթե ռոումինգի օգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, դիմեք Beeline բաժանորդների սպասարկման ծառայություն` 0611 կամ +374-8000-0611 հեռախոսահամարներով: Ռոումինգում զանգը դեպի սպասարկման ծառայություն տարիֆիկացվում է որպես դեպի Հայաստան կատարվող միջազգային զանգ:

Ընկերության մասին Գործընկերներին Մամուլին Ներդրողներին
Կայքի քարտեզ
Որոնում կայքում

Ծառայությունները մատուցվում են "ԱրմենՏել" ՓԲԸ կողմից:
Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հետադարձ կապ`