О компании Перейти на основной сайт

Ղեկավարություն

Իգոր Կլիմկո

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

 

Ծնվել է 1969 թ. հունիսի 7-ին Կալինինգրադի մարզի Բալտիյսկ քաղաքում:

 

1993 թ. ավարտել է Կալինինգրադի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագետի որակավորում: 2002թ. ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում Սանկտ-Պետերբուրգի միջազգային մենեջմենթի ինստիտուտում (IMISP):

 

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1993 թ., Ռուսաստանի Խնայբանկի Կալինինգրադի մասնաճյուղում` բանկի առաջատար իրավաբանական խորհրդատուի պաշտոնում: 1994 թվականին նույն բանկում նա դարձավ սպասարկման սրահի պետի տեղակալ և արժութային գործառնությունների և արժեթղթերի սեկտորի պետ: 1994-1998 թթ, Իգորը զբաղեցրել է Իրավաբանական վարչության տնօրենի պաշտոնը և դարձել է բանկի վարկային կոմիտեի անդամ:

 

1998 թ. Իգոր Կլիմկոն երիտասարդ մասնագետների խմբի կազմում նախաձեռնել է Կալինինգրադի տարածաշրջանի առաջին GSM ցանցի կառուցումը, դառնալով մարզի առաջին բջջային օպերատորի` “Էքստել” ընկերության, տնօրեններից մեկը:

 

Այդ թիմի գլխավորությամբ 2002 թ. “Էքստել”-ը մտավ ռուսաստանյան առաջատար բջջային օպերատորների տասնյակը: 2002թ. “Վիմպելկոմ”-ը ձեռք բերեց “Էքստել”- ընկերությունը և Իգոր Կլիմկոն նշանակվեց “Վիմպելկոմ” ԲԲԸ-ի Կալինինգրադյան մասնաճյուղի տնօրեն:

 

2008 թ. մարտին Իգորը գլխավորեց “Տակոմ” ընկերությունը, որն իր ծառայություններն է մատուցում Տաջիկստանում` Beeline ապրանքանիշով:

Իգոր Կլիմկոն Բալտյան Գործարար ակումբի փոխնախագահն է, ակտիվորեն մասնակցում է Կալինինգրադի մարզի Արդյունաբերողների և Գործարարների Միության աշխատանքին: Հեղինակել է մի քանի գիտական հոդված և հրապարակում մարզային ներդրումային քաղաքականության տնտեսաիրավական հարցերի շուրջ:

 

2005 թ. Իգոր Կլիմկոն ստացել է “Վիմպելկոմի” “Ադամանդե մեղու” պարգևը` կորպորատիվ մակարդակով ակնառու նվաճումների համար:

 

Ամուսնացած է, ունի որդի:

 
Կայքի քարտեզ
Որոնում կայքում

Ծառայությունները մատուցվում են "ԱրմենՏել" ՓԲԸ կողմից:
Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հետադարձ կապ`