О компании Перейти на основной сайт

Ընկերության պատմությունը

Կապի հայաստանյան օպերատոր «ԱրմենՏել» ՓԲԸ (Հայաստանի տարածքում գործում է «Beeline» ապրանքանիշով) մտնում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ*:

«ԱրմենՏելը» մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտի շարժական կապի, ֆիքված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև բարձր արագությամբ մուտք Ինտերնետ ժամանակակից տեխնոլիգիաներով. CDMA` շրջաններում, և ADSL` Հայաստանի ամբողջ տարածքում: 2008թ. կոմերցիոն շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին բջջային 3G ցանցը, ինչն ապահովեց տվյալների փոխանցման արագության զգալի ավելացում, ինչպես նաև կապի որակի բարելավում: 

 

«ԱրմենՏելն» ակտիվ սոցիալական դիրք է զբաղեցնում և իրագործում է զանազան մանկական հաստատությունների նպատակային աջակցություն, ինչպես նաև իրականացնում է սոցիալական նախագծեր կրթության և մշակույթի ոլորտում: Ընկերությունը ձեռք է բերել երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի, Երեխաների պաշտպանության ոլորտում Հայ օգնության ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոնի”, Հայկական ագրոգյուղացիական միավորման հետ: Բրիտանական խորհրդի հետ համատեղ  Ընկերությունն իրագործել է Skills@Work նախագիծն` ուղղված երիտասարդների շրջանում նորարարական գաղափարների խթանմանն ու նրանց ձեռնարկչական ունակությունների զարգացմանը: «ԱրմենՏելը» մտնում է Հայաստանի խոշոր հարկ վճարողների եռյակ:
     
Ընկերությունը նպաստում է իր աշխատակիցների զարգացմանն ու պրոֆեսիոնալ աճին: Հայաստանում է բացվել «ՎիմպելԿոմ» կորպորատիվ համալսարանի առաջին ստորաբաժանումը ԱՊՀ երկրներում: Կորպորատիվ համալսարանի առավելությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս սատարել Ընկերության զարգացման ռազմավարությանը, կուտակել գիտելիքներ և իրականացնել փորձի փոխանակում: 

 

* «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում կապի օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ` անլար և ֆիքսված կապի լայն սպեկտրի տեխնոլոգիաների հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ մուտքի հնարավորության ծառայություններ:
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ մտնում են ընկերություններ, որոնք իրականացնում են գործառնություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում, ինչպես նաև Վիետնամում և Կամբոջայում` ընդհանուր մոտ 340 մլն բնակչությամբ տարածքում:     
Ծառայությունները մատուցվում են «Beeline» ապրանքանիշի ներքո: «ՎիմպելԿոմ» ԲԲԸ առաջին ռուսաստանյան ընկերությունն հանդիսացավ, որը գրանցվեց Նյու-Յորքյան ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը ներառված են Նյու-Յորքի արժեթղթերի շուկայի VIP ցուցակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ 2009թ. ֆինանսական հաշվետվություն:

 

ԲԲԸ  “ՎիմպելԿոմ” ընկերության մասին կարող եք տեղեկանալ  www.beeline.ru կայքում:

Կայքի քարտեզ
Որոնում կայքում

Ծառայությունները մատուցվում են "ԱրմենՏել" ՓԲԸ կողմից:
Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հետադարձ կապ`